հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում կայացել է արցախյան ազատամարտի նահատակ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո

Ստեփանակերտում կայացել է արցախյան ազատամարտի նահատակ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշ-երեկոյի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Դաշնակցություն» կուսակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Վիգեն Գրիգորյանը գաղափարի մարտիկ էր, և նրա մեջ միավորված էր մտավորականը, զինվորականը և աշխատավոր մարդը։ Եվ այդ եռամիասնությամբ նա կարողացավ ազատագրել իր հայրենի երկրամասը:
 
Գործընկեր Գրիշա Հայրապետյանի համոզմամբ՝ Տողը Հադրութի շրջանի համար կարևոր էր, և ճակատագրական կլիներ, եթե չազատագրվեր այն։ Տողի ազատագրումը նա կապում է Վիգեն Գրիգորյանի անվան հետ՝ միանշանակ վստահ լինելով, որ բոլոր տողեցիները նույնպես այդպես են համարում:
Բնութագրությունը հասանալի չէ
Մարտական ընկեր Գագիկ Ավանեսյանը և ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նույնպես պատմեցին քաջարի հրամանատարի սխրագործությունների մասին:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը արժևորեց հուշ-երեկոն, քանի որ այն Վիգեն Գրիգորյանի տեսակի հետ մերձենալու, նրա պես մտածելու՝ հայրենիքը էություն դարձնելու հնարավորություն է:
 
 
 
 

Բնութագրությունը հասանալի չէ

«ԿԳՄՍ նախարարությունը որոշել է նշել հերոսի 70-ամյակը, որպեսզի օրակարգ բերենք մեծ մանկավարժի և մեծ տնօրենի կերպարը:

Մենք ցանկացել ենք մանկավարժների հանրույթ բերել նրա մեծատառով մարդ լինելը, նրա հայրենասիրությունը: Ես մեծ սիրով ու սրտի թրթիռով եմ ծանոթացել նրա՝ խիզախումներով լի կենսագրությանը:

Իմ ընկալմամբ՝ նրա բոլոր կոչումները մարտահրավերներ էին, ու նա արժանապատվությամբ է հաղթահարել բոլոր այդ մարտահրավերները՝ մանկավարժ, տնօրեն, քաղաքական գործիչ, ռազմիկ: Նա մնայուն արժեք է, որով, իսկապես, մեր ազգային դիմադրողականության և դիմացկունության մակարդակը կարող է մեծանալ», -ասաց Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Հայրենիքի նվիրյալ Վիգեն Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառման մշակութային մասը ապահովեցին Տողի արվեստի դպրոցի սաները և «Մենք ենք, մեր սարերը» համույթը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: