հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է «44 աստիճան» ներկայացումը

Ստեփանակերտում կայացել է «44 աստիճան» ներկայացումը

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի «Արցախն ապրում է» նախագծի շրջանակում նախօրեին` մայիսի 23-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «44 աստիճան» ներկայացումը: Բեմում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասաններն էին։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը նշել է, որ մշակութային 10-օրյա փառատոնի մեկնարկն ազդարարեցին մի քանի օր առաջ, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Genesis Armenia-ն ստեղծվեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո` իր օրակարգի առանցքում պահելով Արցախը, նրա անվտանգության ամրապնդումը, տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը, գիտամտավոր ներուժի բացահայտումն ու իրացումը»,-նշել է մեր զրուցակիցը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Genesis Armenia»-ի PR պատասխանատու Գառնի Մութաֆյանը հավաստիացնում է` նմանատիպ միջոցառումներ հաճախ կկազմակերպվեն։
«Եղել ենք Ճարտարում, Մարտունիում, Մարտակերտում, այսօր՝ Ստեփանակերտում: Վաճառված տոմսերի ամբողջ հասույթը փոխանցվելու է Ստեփանակերտում վերաբացված Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին: Տեղում գործում է QR կոդ, որի միջոցով, ցանկության դեպքում, կարող եք հանգանակել ավելի շատ գումար»,- տեղեկացրել է նա:
Բնութագրությունը հասանալի չէ
Համազգային թատրոնի դերասան, «44 աստիճան» ներկայացման գլխավոր դերակատարներից Կարեն Խաչատրյանը կարծում է, որ յուրաքանչյուր հայ պետք է ամուր կառչած լինի հայրենի հողին:
«Այս ներկայացումը մենք ամբողջ աշխարհում ենք խաղացել: Հանդիսատեսի արձագանքներից պարզ է դառնում, որ այն մեծ ազդեցություն է թողնում: Ներկայացման գլխավոր թեման, ցավոք սրտի, արտագաղթն է, այսօր այն շատ արդիական է: Մենք ամեն օր դրա մասին ենք խոսում, որ հանկարծ արցախցիները չհեռանան հայրենիքից։ Ամեն կերպ մարդկանց պետք է շահագրգռել, օգնել, քաջալերել, որպեսզի Արցախը չդատարկվի»,-նշում է Կ. Խաչատրյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: