կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտում ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել

Ստեփանակերտում ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 24-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել բուհի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակին։

Բնութագրությունը հասանալի չէ

Բուհի Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Ելենա Գրիգորյանն ասել է, որ նախաձեռնությունը կյանքի են կոչել ուսանողների հետ համատեղ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ինտելեկտուալ խաղին մասնակցում են չորս թիմեր, որոնցից մեկը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների թիմն է։
 
Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է չորս մասնակից։ Ինտելեկտուալ խաղի միջոցով ուսանողները ստուգում են իրենց ունեցած գիտելիքները»,-նշել է Ե. Գրիգորյանը։
 
Միջոցառման վերջում ինտելեկտուալ խաղի մասնակից բոլոր չորս թիմերը պարգևատրվել են պատվոգրերով։

  • Կիսվել: