չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում հրաժեշտ են տվել «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի հետեւանքով զոհված արցախցիներին

Ստեփանակերտում հրաժեշտ են տվել «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի հետեւանքով զոհված արցախցիներին

Ստեփանակերտում հրաժեշտ են տվել օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված արցախցիներ Էռնա Գրիգորյանին եւ Հարություն Գարաքյանին։ Այս մասին տեղեկացրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ինչպես հայտարարվել է երեկ, ԱՀ նախագահի հրամանագրով Արցախում եւս հայտարարվել է երկօրյա սուգ այսօր ու վաղը՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհված անձանց: Տվյալ հրամանագրի եւ «Արցախի Հանրապետության դրոշի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքների համաձայն՝ սգո օրերին պետական ու համայնքային հիմնարկներում ԱՀ պետական դրոշը խոնարհվել է եւ արգելվել է գովազդի ու զվարճալի հաղորդումների հեռարձակումը: Իսկ այսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետեւանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին:

Թող Աստված լուսավորի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի բոլոր զոհերի հոգիները. համբերություն նրանց հարազատներին»,- գրել է նա։

 

  • Կիսվել: