կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում

Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հետագայում վթարներից խուսափելու համար փետրվարի 24-ին Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ են սպասվում:

Այս մասին տեղեկացրեցին «Արցախէներգո» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ փետրվարի 24-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00-ն, կհոսանքազրկվեն Ա. Խաչատրյան 1-27, Ամիրյան 2, Գարեգին Նժդեհի 1-68, Հակոբյան 1-19, Մարտունի 12-75, Կնունյացների 9, 11, 13, 15, 19, 28, Գրիգոր Լուսավորչի 3-13, Տերտերյան, Ն.Ստեփանյան 23, Թումանյան 13-60, 75-109, Սպանդարյան, Մետաքսագործների, Փետրվարի 12-29, Անդրանիկի 2-19, Մ.Նեյմանի 1-29 փողոցների սեփական տները, ԱՀ Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի, Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության, Զինկոմիսարիատի շենքերը, «Քաղաքային մշակույթի տուն», «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ները, «Ջրմուղ կոյուղի» թիվ 1 քաղաքային պոմպակայանը, «Արցախբանկ», «Արցախկապ» ՓԲԸ-ները, «Մայակ» , «Օլիմպ պլյուս», «Օկեան», «Ղարաբաղ Կարպետ», «Սանդերք», «Հացատուն օջախ» ՍՊԸ-ները։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար։

  • Կիսվել: