ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում հոգեբանական սեմինար է կազմակերպվել

Ստեփանակերտում հոգեբանական սեմինար է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի հոգեբանների, սոցիալական աշխատողների համար կազմակերպել է «Մասնագիտական այրում» թեմայով սեմինար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հոգեբանն ասել է, որ ծագիրը օգնություն է տեղի մասնագետներին:

«Արդեն երկրորդ անգամն է, որ այցելում եմ Արցախ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով: Ծանր հոգեբանական վիճակները մասնագետների համար, ովքեր ընդգրկված են «օգնող» մասնագետների շարքում, շատ ավելի ազդեցիկ են ու ռեսուրս պահանջող: Խոսեցինք մասնագիտական այրման, հուզական այրման մասին, թե ինչից են դրանք առաջանում և ինչ են իրենցից ներկայացնում: ՀՀ-ում նույնպես նման թեմայի շրջանակներում հնդիպումներ ունենում ենք, բայց այն դեռևս չուսումնասիրված ոլորտ է: Հանդիպման ընթացքում տեղի մասնագետները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը, և ես հնարավորինս փորձեցի պատասխանել դրանց»,-ասել է Ն. Աբրահամյանը՝ նշելով, որ հանդիպման նպատակը Արցախի բժիշկ-հոգեբանների կարողությունների հզորացմանը նպաստելն է:

Անդրադառնալով բնակչության շրջանում առկա ծանր հոգեվիճակին՝ մասնագետը խնդիրը կապել է հետպատերազմական ծանր ապրումների, հեռուստատեսությամբ թողարկվող ֆիլմերի, մուլտֆիլմերի, գովազդների, սպանության դեպքերի ցուցադրության հետ:

 

  • Կիսվել: