հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտում հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Ստեփանակերտում հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, նոյեմբերի 16-ին ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, համակարգի բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։ Հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին ոստիկանության պետի առաջին տեղակալն ու շտաբի պետը տվել են համապատասխան հանձնարարականներ. Ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ։

Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։

Հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում`որոշակի քանակությամբ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք կամ զինամթերք։ Արձանագրվել են առանց վարորդական վկայականի և անսթափ վիճակում մեքենան շահագործելու դեպքեր։

Հատուկ միջոցառումների արդյունքները կհրապարկվեն առաջիկա օրերին` ոստիկանության կայքէջով

  • Կիսվել: