ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայ ազգաբնակչության նկատմամբ կազմակերպվեց ցեղասպանություն, որին զոհ գնացին 1,5 մլն անմեղ մարդիկ։

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ստեփանակերտմ հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիրում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Վահրամ Բալայանը նշեց, որ հայության համար արդիական է մնում Ցեղասպանության դեմ պայքարելը։

«Այսօրվա քաղաքական զարգացումներն ամբողջ աշխարհում, աշխարհաքաղաքական այն նոր մոտեցումները, որոնք ցուցաբերում են տարբեր երկրներ, նորից մեզ բոլորիս մտահոգում են։ Ամեն անգամ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին՝ մենք նորից աշխարհին հասկացնում ենք, որ պետք է կանգ առնել և փորձել մարդկությանը հուզող հարցերը լուծել միայն ու միայն բանակցային սեղանի շուրջ՝ դրանով իսկ նպաստելով երկրագնդում երկարատև խաղաղության հաստատմանը»,-ընդգծել է Վ. Բալայանը։

«Մեր տուն Արցախը» հասարակական կազմակերպության անդամները հավաքվել էին հուշահամալիրի տարածքում՝ «Վերջ պատերազմին, վերջ զեղասպանությանը» ցուցապաստառներով։

Մեզ հետ զրույցում ՀԿ-ի անդամ Անահիտ Թովմասյանբ ասել է, որ նպատակ ունեն ևս մեկ անգամ կոչ անելու աշխարհին, որ դադարեցնեն բոլոր տեսակի պատերազմներն ու իմանան, որ արցախցին միասնական է, քանզի միասնության մեջ է նրա ուժը, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։

  • Կիսվել: