շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

«Արախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը նշել է, որ ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում ցանկացած ուշացում հղի է լուրջ կորուստներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ցավոք, Ապրիլյան պատերազմի արդյունքները չստիպեցին մեզ ամենայն լրջությամբ ընկալել հասունացող սպառնալիքները, որոնք հնարավոր դարձրին 44-օրյա պատերազմն իր ողբերգալի արդյունքներով: Չէի ասի, որ հետպատերազմյան մեկուկես տարում մենք առավելագույնը արեցինք, որպեսզի նորանոր կորուստներից խուսափենք, սակայն անցած ամսվա իրադարձությունները ևս մեկ անգամ տագնապի ազդանշան հանդիսացան, որ մենք կանգնած ենք շատ ավելի լուրջ կորուստների առջև, և, կարծում եմ, որ հասունացել է ամենայն լրջացման պահը, երբ մենք պետք է օր առաջ ունենանք հետագա քայլերի հստակ ծրագիր, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր սպառնալիքներին»,-նշեց Գ. Բաղունցը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմից դասեր չքաղեցինք, որովհետև չհասկացանք ու չցանկացանք ընդունել, որ մեզ սպասվում է ահասարսուռ պատերազմ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ 2020 թվականի պատերազմը գլուխներս բարձր ու հպարտ էինք գալիս Եղբայրական գերեզմանոց, քանզի մեր նահատակվածների շնորհիվ մենք կարողանում ենք ապրել ու իրենց գործը շարունակել հենց մեր ապրելով, իսկ այսօր գլխիկոր ենք գալիս, որովհետև նույնիսկ ապրել չի ստացվում»,-ընդհանրացրել է Մ. Հակոբյանը:
 
 
 
 
 
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԱրցախի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Աշխեն Ասրյանը մեզ հետ զրույցում ընգծեց, որ բոլորս պարտավոր ենք հիշել Ապրիլյան պատերազմը, քանզի այդ պատերազմում հանուն Արցախի վառ ապագայի անմահացան մեր հերոս եղբայրները:
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: