շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում «Գործնական հոգեբանություն և հոգեկարգավորում» խորագրով դասընթաց կմեկնարկի

Ստեփանակերտում «Գործնական հոգեբանություն և հոգեկարգավորում» խորագրով դասընթաց կմեկնարկի

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել բուհի և «Էմպատիա» հոգեսոցիալական վերականգնողական կենտրոնի համատեղ ասուլիսը։

Քննարկման առանցքում «Էմպատիա» հոգեսոցիալական վերականգնողական կենտրոնի բազայի հիման վրա բուհում «Գործնական հոգեբանություն և հոգեկարգավորում» խորագրով դասընթացի կազմակերպման հարցն էր:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: «Լրացուցիչ կրթություն ստանալու ծրագիրը մեր բուհում ներդնելու գաղափարը վաղուց էր ծագել: Այն պետք է, որպեսզի բուհն ավարտելուց հետո մարդիկ հավաստագիր ստանան, վերապատրաստվեն և կարողանան ձեռք բերել այլ աշխատանք ևս»,- նշել է Դ. Գաբրելյանը: «Էմպատիա» հոգեսոցիալական վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Լալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ հատկապես հետպատերազմական ժամանակաշրջանում անհրաժեշտ է նման դասընթացների կազմակերպումը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Տեղի մասնագետները կկարողանան օգնություն ցուցաբերել բնակիչներին այս ծանր ժամանակաշրջանում: Դասընթացը կմեկնարկի 2022 թվականի հունվարից և կտևի 1 տարի՝ երկլեզու` հայերեն և ռուսերեն տարբերակներով։ Այն  կկազմակերպվի երկու խմբով` յուրաքանչյուր խմբում ընդգրկելով 10 մասնակցի: Դիմորդները պետք է ունենան հումանիտար բաժնի բարձրագույն կրթություն: Կներգրավվեն հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բանախոսներ: Ըստ նախատեսվածի՝ կհրավիրենք նաև արտերկրից այլ մասնագետների»,- ընդգծել է Ա. Լալայանը:

Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի տեղեկացմամբ՝ դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները կանցնեն ամփոփիչ ատեստավորում և, դրա արդյունքների հիման վրա, կստանան լրացուցիչ կրթության դիպլոմ: Փաստաթղթերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 20-ը: Հետաքրքրվածները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել (+374) 47-95-00-23 հեռախոսահամարին:

  • Կիսվել: