երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Ստեփանակերտում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, ներմիացման և ձմեռային պրոֆիլակտիկ-նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ պայմանավորված` կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից` մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում կդադարեցվի Մարտունի 8, 10, 12, 14, Լուսավորիչ 6 և Թամանյան 13, 19 և ս/տ, Բաղրամյան 1,3,5, Ա.Մկրտչյան 1, 3, 5 ,7, 9, 11, 13 և ս/տ բնակիչ- բաժանորդների և «էլինա» ՍՊԸ, «Լիլիա Եսայան» ԱՁ, «Բայազեթ» ՍՊԸ, «Մարատ Սարգսյան» ԱՁ, «Մայքրոքաթ Դայմոնս» ՍՊԸ հիմնարկ- ձեռնարկությունների գազամատակարարումը։

Ընկերությունը պատճառված անհանգստության համար հայցում է բնակիչների ներողամտությունը։

  • Կիսվել: