շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի և Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից նախօրեին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրվել են Հադրութի ՄՊՍԿ-ի սաների՝ հայկական և ֆրանսիական ազգային մոտիվներով ձեռքի աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են ֆրանսիական և հայկական երգեր ու պարեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ երեք ամիս առաջ են որոշել այս միջոցառումը կազմակերպել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանակերտում գործող Ֆրանկոֆոնիայի կենտրոնը իր օջախում ընդունեց նրանց:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մարտի 20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է: Միջազգային այս կազմակերպությունը մարդասիրական մեծ օգնություն է ցուցաբերում ամբողջ հայ ազգին, առանձնապես` մեր արցախցիներին: Մեր կրթօջախը միշտ էլ ֆրանսիական տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է եղել», - ասել է Ի. Թամրազյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնի սան Ինեսսա Բաբայանը դպրոցն ավարտելուց հետո գրեթե 3 տարի սովորել է այստեղ՝ ցանկանալով կատարելագործել ֆրանսերենի իր իմացությունը: «Վստահաբար կարող եմ ասել, որ կենտրոնն արդարացրեց իմ բոլոր սպասելիքները, քանի որ աշխատել եմ ամենալավ մասնագետների հետ, ովքեր ֆրանսերենի միջոցով ինձ փոխանցեցին մի ամբողջ պատմություն, մշակույթ և արվեստ», - ասել է Ի. Բաբայանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման ժամանակ Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը ստեղծագործական աշխատանքները խթանելու համար Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին է նվիրել կարի մեքենա:

  • Կիսվել: