կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

Ստեփանակերտում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

Ստեփանակերտի Վ.Սարգսյանի փողոցի բնակարաններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

Քննիչ Մեսրոպ Ղահրամանյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը նախնական տեղեկությունների հիման վրա պարզել է, որ 1991թ. ծնված, վերոհիշյալ բնակարանում բնակվող և Շուշի քաղաքի հաշվառում ունեցող Մ.Գ.-ն ապրիլի 26-ին կտորե շորով կախվել է տան հյուրասենյակում ջեռուցման համար նախատեսված երկաթյա խողովակից։ Նրան մահացած վիճակում հայտնաբերել է վերջինիս տատիկը` Ա.Օ.-ն:

Դեպքի կապակցությամբ ԱՀ քննչական կոմիտեում կատարվում են դատավարական գործողություններ:

  • Կիսվել: