հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում երեք ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն է արձանագրվել

Ստեփանակերտում երեք ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն է արձանագրվել

Ստեփանակերտում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
 
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 24-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 2 գնանկում:
 
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հավի ձու ապրանքատեսակի համար՝ 3 դրամ կամ 5.3%:
Միջին գնանկում արձանագրվել վարունգ 1կգ համար՝ 50 դրամ կամ 11.5% և լոլիկ 1կգ համար` 34 դրամ կամ 3.5% ապրանքատեսակների համար:
 
Գնաճ արձանագրած «Հավի ձու» ապրանքային շուկայում առկա է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ, որի գործունեության՝ մասնավորապես գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: