Ստեփանակերտում կանչի հեղինակը փոքրիկն էր. ԱԻՊԾ-ն արագ արձագանքել է
Փետրվարի 4-ին ժամը 20։21-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել։
Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Կանչի հեղինակ` փոքրիկը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իր կատվին ծառից իջեցնելու համար։ Ինչու չէ ,սա նույնպես փրկության և մեր քաղաքացիների կողքին լինելու հերթական` գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է։
