շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում Էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտում Էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել

Մարտի 26-ին ժամը 15:01-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Աշոտ Գրաչի 18 հասցեում հրդեհ է բռնկվել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
«Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:
 
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնված 1981թ.) պատկանող տունը սնուցող էլեկտրավահանակը՝ հոսանքի կարճ միացման հետևանքով այրվում է: Հրշեջները հրդեհը մարել են ձեռքի միջոցներով և վերադարձել մշտական տեղակայման վայր: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: