ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտում Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ կկազմակերպվի

Ստեփանակերտում Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ կկազմակերպվի

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հայտարարում է ասմունքի մրցույթ հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների և ուսանողների միջև՝ նվիրված հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Այս մասին հայտնեցին Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ մրցույթի մասնակիցներն առաջին փուլում պետք է ներկայացնեն տեսաձայնագրություն՝ ամբողջ բանաստեղծության կամ հատվածի տեսքով, նախընտրելի լեզվով (հայերեն, ռուսերեն,անգլերեն):

Մասնակիցները հայտերը կարող են ուղարկել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ֆեյսբուքյան էջին, մինչև մարտի 15-ը։

  • Կիսվել: