հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել

Ստեփանակերտում Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 23-ին, Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է ցուցադրություն՝ նվիրված 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն  Ժաննա Առստամյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի թանգարանում նման ցուցադրություն է կազմակերպվում։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանում առկա Ցեղասպանությանը վերաբերող լուսանկարներով ու փաստաթղթերով։

Իհարկե, լուսանկարը չի կարող լիովին արտահայտել այն դժոխային ու սարսափելի քայլերը, որոնք իրականացրել են թուրքերը հայերիս հանդեպ։ Լուսանկարներում արտացոլված է հայ ազգաբնակչության կենցաղը՝ մինչ ցեղասպանությունը և ցեղասպանությունից հետո»,-նշել է տնօրենը։

 

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ևս իր ելույթում փաստեց, որ 107 տարի առաջ տեղի ունեցածը մեր ժողովրդի կյանքում որակական մի մեծ պայթուն առաջացրեց, քանզի նա զրկվեց իր հայրենիքի մեծացույն մասից, և մինչ օրս էլ Թուրքիան չի փոխել իր որդեգրած քաղաքականությունը։

  • Կիսվել: