հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում դիմավորել են Ուժային եռամարտի աշխարհի արցախցի չեմպիոնին

Ստեփանակերտում դիմավորել են Ուժային եռամարտի աշխարհի արցախցի չեմպիոնին

Մայիսի 21-29-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացել է <<Ուժային եռամարտ>>-ի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականի կազմում մասնակցում էին ԱՀ <Ուժային եռամարտ>>-ի հավաքական թիմի անդամ Յուրի Կարոգլանյանը և մարզիչ Արկադյա Զաքարյանը: Այսօր՝ մայիսի 31-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են առաջնությունում աշխարհի չեմպիոն դարձած արցախցի մարզիկին և նրա մարզչին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Յու. Կարոգլանյանը նշել է.
«Սեղմում հենարանից>>(Equipped Bench Press) վարժությունում դարձել եմ արծաթե մեդալակիր, իսկ <<Սեղմում հենարան>> (World classic+Men Jr classic, 83-120+ kg ) վարժությունում` աշխարհի չեմպիոն:

Արդեն ութ տարի է` զբաղվում եմ այս սպորտաձևով և մի քանի անգամ դարձել եմ ուժային եռամարտի աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր: Անցած տարի Եվրոպայի առաջնությունում գրավել եմ առաջին հորիզոնականը: Վստահ եմ, որ հաղթանակները շարունակական կլինեն»,-նշել է մարզիկը:
 
Արցախի Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Արկադյա Զաքարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ հաղթանակը սպասված էր:
 
«Առաջնությանը մասնակցում էր աշխարհի երեսունվեց պետություն:Աշխարհի առաջնությունում առաջին տեղ գրավելու համար մենք աշխատել ենք շուրջ ութ տարի: Ծառայության երկու տարիները իրենց ազդեցությունը թողեցին Յուրիի պատրաստվածության վրա, և երկու տարի էր մեզ անհրաժեշտ, որպեսզի քրտնաջան աշխատանքից հետո հասնենք ցանկալի արդյունքի»,-ընդհանրացրել է մարզիչը։
 
 

  • Կիսվել: