ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Ստեփանակերտում բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Ստեփանակերտի Հովհաննես Թումանյան 123 շենքի հարակից տարածքում ավարտվել են բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինաշխատանքերն իրականացրած «Քարավան» ՍՊ ընկերության աշխղեկ Կոմիտաս Հարությունյանը: Բարեկարգման արդյունքում՝ արդիականացվել են նաև կոյուղագծի դիտահորերն ու արտաքին ջրահեռացման համակարգը։

«Բարենորոգման աշխատանքներն ավարտվել են: Անցկացվել է հեղեղատարային համակարգ, տեղադրվել են անձրևաորսիչներ, շարվել՝ եզրաքարեր»,-նշել է Կ. Հարությունյանը՝ հավելելով, որ ասֆալտապատվել է 3600 քառակուսի մետր տարածք:

Կապալառու ընկերության աշխղեկի տեղեկացմամբ՝ բարեկարգման աշխատանքները շարունակում են մայրաքաղաքի այլ հացեներում նույնպես:

 

  • Կիսվել: