երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում բարեգործական համերգ է կազմակերպվել (լուսանկարներ)

Ստեփանակերտում բարեգործական համերգ է կազմակերպվել (լուսանկարներ)

Նախօրեին Ստեփանակերտի պատկերասրահում թոշակառուների համար բարեգործական համերգ է կազմակերպվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միայնակ տարեցների համար հանդես են եկել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները, Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողներն ու Արցախի պետական երգչախմբի մեներգիչները:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը ուրախությամբ նշում է, որ միջոցառմանը մասնակցելու իրենց հրավերը բոլորն ընդունել են սիրով:

«Չնայած կյանքի տարբեր իրավիճակներին ու դժվարություններին՝ մենք ուզում ենք նրանց հիշեցնել գեղեցիկի մասին, իսկ գեղեցիկը, ինչպես գիտենք, նկարչությունն է, երաժշտությունը, մշակույթն ու արվեստը: Կարծում եմ, որ միջոցառումը անց է կացվել բարձր մակարդակով»,- մեզ հետ զրույցում նշել է Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը ներկա ռուս խաղաղապահները հանդես եկան երաժշտական կատարմամբ: Միջոցառման ավարտին հյուրերը ծանոթացել են պատկերասրահում ներկայացված Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարչուհի Արև Պետրոսյանի ստեղծագործություններին:

Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: