կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ստեփանակերտում բանալու տեսքով արձանի տեղադրման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են ընթանում

Ստեփանակերտում բանալու տեսքով արձանի տեղադրման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են ընթանում

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի տեղադրման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար մասնագիտական քննարկումներ են ընթանում։   Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

«Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»,-մասնավորապես հայտնում են քաղաքապետարանից:

  • Կիսվել: