երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում բացվել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես

Ստեփանակերտում բացվել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում նախօրեին բացվել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների՝ Գայանե Շուշեցու, Զորիկ Գալստյանի, Հրանտ Մնացականյանի, Ռաֆայել Պետրոսյանի, Մերի Մուսայելյանի, Սերգեյ Առուստամյանի, Օնիկ Գասպարյանի, Լիանա Քոչարյանի, Դավիթ Առստամյանի և Սամվել Թավադյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Հայրենիքը դժգույն չի լինում» խորագրով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացմանը նախ հարգանքի տուրք է մատուցվել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով ցուցահանդեսին ներկայացված գրեթե բոլոր նկարիչների բոլոր գործերում հայրենիք բարձրագույն կատեգորիան է՝ Հայրենիքը, այն հայրենիքը, որը մենք պետք է շենացնենք։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՔանդակագործ Յուրի Հովհաննիսյանը բարձր է գնահատել նկարիչների աշխատանքները, նշելով, որ նկարների գունային երանգները ապրեցնող են։ Երիտասարդ նկարչուհի Մերի Մուսայելյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ պատերազմից հետո ցուցահանդեսին մասնակցելը նման է վերածննդի։ «Պատերազմից հետո շատ դժվար է ծանր հոգեվիճակով ստեղծագործելը։ Բայց մենք՝ նկարիչներս, մեր վրձնով պետք է ապացուցենք, որ Արցախը միշտ վառ է ու տաք»,-նշել է Մ. Մուսայելյանը։

 

Բնութագրությունը հասանալի չէՑուցահանդեսը կտևի 15 օր։ Այն կազմակերպվել էր Արցախի նկարիչների միության և Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նախաձեռնությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: