երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանակերտում ավարտվել կամ ընթացքում է տասնյակից ավելի փողոցների բարեկարգումը.անդրադարձ

Ստեփանակերտում ավարտվել կամ ընթացքում է տասնյակից ավելի փողոցների բարեկարգումը.անդրադարձ

Ընթացիկ տարում Ստեփանակերտում կբարեկարգվեն ու կասֆալտապատվեն տասնյակից ավելի փողոցներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ընթացիկ տարում ԱՀ կառավարության միջոցներով արդեն իսկ բարեկարգվել և ասֆալտապատվել են մայրաքաղաքի Շինարարների, Լազարև, Աբովյան, Նաբերեժնայա (նրբանցքներ) և Պարսեղով (Պարսեղով-Կամո փողոցների խաչմերուկից մինչև Աբովյանի փողոցի հատման կետ) փողոցները: Ընթացքում է Բրյուսով, Շահինյան, Հովհաննիսյան, Շիրազ, Ամիրյան փողոցների ու նրբանցքների և Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասի, Հին Արմենավան թաղամասում՝ Միրզոյան, Գորոդեցկի և Աշոտ Գրաշի փողոցների բարեկարգումը՝  ընդհանուր շուրջ 32 հազար քառակուսի մետր մակերեսով»,- մանրամասնել է Մ. Համբարձումյանը և ավելացրել , որ բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ մայրաքաղաքում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգման և ըստ անհրաժեշտության նաև լայնացման և ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքները։

Բնութագրությունը հասանալի չէ

Բարեկարգման աշխատանքներում ներգրաված կապալառու ընկերություններն են՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, «Քարավան» ՍՊԸ-ն, «Ճանշին» ՓԲԸ-ն և «Վիրաժ» ԱԿ-ն ։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: