շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում ասմունքի մրցույթ է կազմակերպվել. ամփոփվել են նաև «Իմ հերոսը» էսսեների մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում ասմունքի մրցույթ է կազմակերպվել. ամփոփվել են նաև «Իմ հերոսը» էսսեների մրցույթի արդյունքները

Այսօր՝ ապրիլի 23-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ է կազմակերպվել։ Ամփոփվել են նաև բուհի կողմից հայտարարված «Իմ հերոսը» թեմայով էսսեների մրցույթի արդյունքները։

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել է մասնակիցներին ու նրանց ակտիվությունը դրվատանքի արժանի համարել։
 2.jpg (1.56 MB)
Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ էսսեների մրցույթն ունեցել է 15 մասնակից։
 
3.jpg (1.50 MB)«Մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք։ Ցանկալի է, որ մեր աշակերտներն ու ուսանողները երևույթին ավելի ստեղծագործաբար մոտենան։ Ասմունքի մրցույթին մասնակցել է 19 հոգի։ Յուրաքանչյուրը կարողացավ յուրովի ներկայացնել, հետաքրքիր ձայներ կային, առավել ևս ոգևորիչ էր, որ տղաներ կային և շատ հետաքրքիր մոտեցումներով հանդես եկան»,-ասել է Ա. Բաղդասարյանը։
 1.jpg (1.54 MB)
Մրցույթի մասնակից Սառա Գրիգորյանի խոսքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են։ Դրանք խթան են հանդիսանում ինքնաբացահայտման։
 
Ասմունքի մրցույթի ժյուրիի անդամ, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանն էլ ընդգծեց, որ Չարենցի ստեղծագործությունները բոլոր ժամանակներում էլ մնում են արդիական, և յուրաքանչյուր սերունդ նրան ու ստեղծագործությունները բացահայտում է նորովի, նոր լույսի ներքո։
 
Նշենք, որ մասնակիցներից հինգը ռեկտորի կողմից հատուկ մրցանակի արժանացան։
 
Բնութագրությունը հասանալի չէ
5.jpg (2.01 MB)

  • Կիսվել: