ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում արձանագրվել է 2 սննդային ապրանքատեսակի միջին գների աճ

Ստեփանակերտում արձանագրվել է 2 սննդային ապրանքատեսակի միջին գների աճ

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝արձանագրվել է 2 սննդային ապրանքատեսակի միջին գների աճ:

Ըստ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի՝ փետրվարի 15-ի դրությամբ առևտրային օբյեկտներում աճել է մասնավորապես ներմուծվող հնդկաձավարի գինը, որը 1կիլոգրամի դիմաց կազմել է 653 դրամ՝ նախորդ դիտանցման 350 դրամի փոխարեն:

Աճել է նաև տեղական «Ոսկե կաթիլ» ձեթի 1 լիտրի արժեքը, որը նախորդ դիտանցման (08.02.2021) 854 դրամի փոխարեն կազմել է 898 դրամ: Փետրվարի 15-ի դրությամբ՝ նվազել է բրնձի 1կգ-ի միջին արժեքը կազմելով 479 դրամ՝ 481 դրամի փոխարեն:

Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում հայկական արտադրության «Բաղրամյան» տեսակի ալյուրի միջին գինը 1կիլոգրամի դիմաց կազմել է 348 դրամ՝ նախորդ դիտանցման 350-ի փոխարեն: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի մյուս ապրանքատեսակների միջին գներն անփոփոխ են մնացել:

 

  • Կիսվել: