շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում Արցախյան շարժմանը նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Արցախյան շարժմանը նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 17-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված Արցախյան ազգային ազատագրական շարժման 34-ամյակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել բուհի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախյան շարժումը հայ ժողովրդի դժվարին պատմության ամենալուսավոր էջերից է։ 1988-ը արցախյան ֆենոմենի ինքնագիտակցման ժամանակն է, որը ազդարարը եղավ հայոց ազգային ոգու արթնացման և խորհրդանիշը՝ ազգային ազատագրական շարժման հոգևոր վերելքի մակընթացության»,-նշել է Ա. Գրիգորյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բուհի ռեկտոր, Արցախյան շարժման ակտիվիստ Վարդան Հակոբյանի խոսքով` ազգը բռունցքվել ու պայքարում էր մեկ նպատակի համար։

«Շարժման օրերին մեր ժողովուրդն ուրիշ էր, մեր ազգն ուրիշ ազգ էր։ Փառք այն բոլոր մարդկանց, ովքեր այդ ժամանակ կազմակերպեցին ազգային ազատագրական շարժման գործընթացը և ուղղորդեցին ժողովրդին։

Ցավոք, այսօր մենք չկարողացանք տեր կանգնել մեր ձեռքբերումներին և այն արժեքներին, որոնք ուներ մեր ազգը։ Սակայն ամեն ինչ կորած չէ, մենք կարող ենք նորից բռունցքվել և հասնել մեր նպատակին»,-ընդգծել է Վ. Հակոբյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Շարժման ակտիվիստ Կիմ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր պետք է վերադառնալ 1988-ի գաղափարախոսությանը, դասեր քաղել սխալներից, պահպանել ազգային ինքնությունն ու լինել միաբան։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան շարժման ակտիվիստներ, պատմաբաններ։

 

  • Կիսվել: