ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական երեկո է կազմակերպվել

Ստեփանակերտում Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական երեկո է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական երեկո է կազմակերպվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում ներկայացվել է Ա. Խաչատրյանի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին։

Երեկոյի ընթացքում հնչել են մեծանուն երգահանի տարբեր տարիների ստեղծագործություններ։

«Դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ են պատրաստվել այս միջոցառմանը, քանի որ նրանց համար սա նաև ուսուցողական նշանակություն ունի` հատկապես, որ ծրագրով անցնում ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Նման միջոցառումներն այսօր, առավել քան երբևէ, ոգևորիչ ու կարևոր են, որովհետև նպաստում են մեր մշակույթի ու արցախյան բարձր ոգու պահպանմանը»,-մեզ հետ զրույցում ասել է երաժշտական դպրոցի թեորիայի բաժնի դասատու Զարինե Թարանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

 

  • Կիսվել: