շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում ամփոփվել են Շիրակացու ճեմարանի նախաձեռնած հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները

Ստեփանակերտում ամփոփվել են Շիրակացու ճեմարանի նախաձեռնած հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամփոփվել են Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ աղբյուրի` օլիմպիադային Արցախից մասնակցել են հանրակրթական դպրոցների 4-8-րդ դասարանների 827 աշակերտներ, որոնցից 241-ն արժանացել են գովասանագրերի, 93-ը՝ դիպլոմների՝ հետևյալ առարկաներից. 171 աշակերտ հայոց լեզվից, 88-ը՝ ռուսաց լեզվից, 36-ը՝ մաթեմատիկայից, 25-ը՝ օտար լեզվից, 6-ը՝ պատմությունից, 8-ը՝ բնագիտությունից։

Բոլոր առարկաների հանրագումարով՝ ցուցաբերած բարձր արդյունքների համար չորս աշակերտներ արժանացել են գովասանագրերի ու գրքերի, 1 աշակերտ՝ դիպլոմի և գրքի։

Օլիպիադային ներգրավվածության և աջակցության համար Շիրակացու անվան ճեմարանի կողմից շնորհակալագրերի են արժանացել համար 5 և համար 9 դպրոցները։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ելույթի իր խոսքում շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին գրանցած հաջողությունների համար և երախտագիտություն հայտնել Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին և աշխատակազմին Արցախի կրթական համակարգի զարգացմանն աջակցելու և օլիմպիադան կազմակերպելու համար:

  • Կիսվել: