Ստեփանակերտում աղջիկների վոլեյբոլի փակ առաջնություն է անցկացվել
Փետրվարի 22-26-ը Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցում անց է կացվել «Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի աղջիկների վոլեյբոլի փակ առաջնություն՝ նվիրված Հայրենյաց պաշտպանի օրվան։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մանկապատանեկան մարզադպրոցի աղջիկների վոլեյբոլի մարզիչ Կարինե Կոստանդյանն ասել է, որ մրցույթը նպատակ ունի Արցախի Հանրապետությունում մասսայականանցել վոլեյբոլ մարզաձևը։


«Մենք նպատակ ունենք աղջիկների խմբերում կատարած աշխատանքների ստուգում իրականացնել, ինչպես նաև, տաղանդավոր, հեռանկարային մարզիկների ի հայտ բերելով, ընդգրկել նրանց հավաքական թիմերում։
Մրցումները անց են կացվել շրջանաձև եղանակով. յուրաքանչյուր թիմում ընդգրկված է տասը մարզիկ»,-նշել է Կ. Կոստանդյանը և ընդգծել, որ մարզիկներից շատերը մեծ պոտենցիալ ունեն սպորտի այս բնագավառում հաջողություններ գրանցելու համար։