կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում աղջիկների համար կիոկուշին կարատեի պարապմունքներ են անցկացվում

Ստեփանակերտում աղջիկների համար կիոկուշին կարատեի պարապմունքներ են անցկացվում

2021 թվականի մայիսի 19-ից Ստեփանակերտում աղջիկների համար անց են կացվում պարապմունքներ «կիոկուշին կարատե» մարզաձևից։

Պարապմունքները կազմակերպվում են Ստեփանակերտի համար 1 միջնակարգ դպրոցում։

«Պարապմունքների սկզբնական փուլում թիմում ընդգրկված էր շուրջ 40 աղջիկ։ Համավարակի ստեղծած իրավիճակով պայմանավորված`մասնակիցների թիվը նվազեց։ Այսօր թիմն ունի տասներեք անդամ։ Նրանք մեծ հաճույքով են մասնակցում պարապմունքներին և իրենց ապագան տեսնում են սպորտի ոլորտում։ Ընդունելությունը կազմակերպվում է չորս տարեկանից՝ առանց տարիքային սահմանափակման»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մարզիչ Ծովինար Ավանեսյանը։

17-ամյա Անգելինա Տոնյանը, ով 44-օրյա պատերազմից հետո տեղահանվել է ԱՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից, մեզ հետ զրույցում անկեղծացել է ՝ մեծ հաճույքով է մասնակցում պարապմունքներին։

«Միշտ երազում էի որևէ սպորտաձևով զբաղվել, սակայն մեր գյուղում չկային նման հնարավորություններ։ Պատերազմից հետո, երբ ստեղծվեց այս թիմը, որոշեցի ընդգրկվել պարապմունքներին»,-ասել է Ա. Տոնյանը։

  • Կիսվել: