չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ֆիզոթերապիայի սենյակ է բացվել

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ֆիզոթերապիայի սենյակ է բացվել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բացվել է ֆիզոթերապիայի սենյակ, որը վերանորոգվել և կահավորվել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Օգնության Միության շրջանային վարչության կողմից:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Օգնության Միության շրջանային վարչության գրասենյակի տնօրեն Ժասմեն Մունյաթյանն իր գոհունակությունն ու ուրախությունն է հայտնել ֆիզոթերապիայի սենյակի բացման կապակցությամբ:

Нет описания.

Нет описания.

«Անցյալ տարի այցելեցինք Կենտրոն, տեսանք հոյակապ աշխատանքները, որ իրականացվում են այստեղ և ՀՕՄ-ը որոշեց օգտակար լինել:

Նվիրատվություն կատարեցինք, բայց այժմ տեսնում եմ, որ Կենտրոնում իրականացվել է նույնիսկ ավելին, քան տրամադրված ֆինանսական միջոցներն էին»,- մանրամասնեց Ժ. Մունյաթյանը:

 

 

Нет описания.

ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական, Վերականգնողական կենտրոնի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ Կենտրոնը նաև Արցախի զինվորի տունն է:

Нет описания.

Нет описания.

«Այս Կենտրոնը տարիներ շարունակ վերանորոգման ու վերազինման կարիք է ունեցել: Մենք անընդհատ մտածում էինք ինչպես զարգացնենք այն, այդ գործընթացում ընդգրկելով նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին: Հատկանշական է, որ խոսքը ոչ թե ճոխության, այլ արժանապատիվ հիվանդանոցային պայմանների մասին է: Մենք դիմել ենք Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, անհատների, համայնքների՝ իրենց ներդրումն ունենալու Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի պայմանները բարելավելու գործում։ Մեկ տարվա ընթացքում կարողացել ենք այդ գործընթացում ընդգրկել 4-5 սփյուռքյան կազմակերպություն և մի խումբ անհատներ:  Հայ օգնության ֆոնդը առաջինն էր, որ արձագանքեց և արդյունքում վերանորոգեց ֆիզոթերապիայի այս սենյակը»,- հայտնեց Ա. Սիմոնյանը՝ ավելացնելով, որ Ուրուգվայի համահայկական հիմնադրամի աջակցությամբ շուտով կվերանորորգվի ևս մեկ սենյակ:

Нет описания.

  • Կիսվել: