երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի շենքային պայմանները կընդլայնվեն

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի շենքային պայմանները կընդլայնվեն

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում շարունակվում են շինարարական աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:

«Շինարարության ավարտին կունենանք ևս 180 քառակուսի մետր տարածք, որտեղ բուժումներ կստանան թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները: Մենք ձգտում ենք վերականգնողական կենտրոնի հիմնական շենքի ստացիոնար բաժանմունքից տեղափոխել ամբուլատոր ծառաայությունը: Այստեղ կլինեն նորածինների, լոգոպետի, հոգեբանի և ֆիզոթերապիայի սենյակներ:

Ամենակարևորը՝ աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված զգայական սենյակն է: Բացի այդ կստեղծվի համար 600 քառակուսի մետր մակերեսով ժամանցի բացօթյա վայր»,- ասել է Վ. Թադևոսյանը:

  • Կիսվել: