շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկարներ)

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկարներ)

Լայն թափով ընթանում են ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 204 բնակարանանոց բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները:

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է շինհրապարակում և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Մեզ հետ զրույցում «Պանտ» ՍՊ ընկերության աշխղեկ Մխիթար Կարապետյանն ասել է, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ամռանը: «Մեր ընկերության կողմից կառուցվում է 48 բնակարան: Շենքը բաղկացած կլինի 12 հարկից: Ըստ կառուցվող մասնաշենքերի՝ բնակարանները կլինեն 2, 3 և 4 սենյականոց: Նկուղային հարկի պատերի շարման աշխատանքներն այս պահի դրությամբ լրիվությամբ ավարտված են»,- ներկայացրել է Մ. Կարապետյանը՝ հավելելով, որ շինաշխատանքներին մասնակցում են ընկերության 20 շինարարներ: Աշխղեկի խոսքով՝ նոր թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: