հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ստեփանակերտի ճանապարհներն ախտահանվել են քլորի լուծույթով

Ստեփանակերտի ճանապարհներն ախտահանվել են քլորի լուծույթով

Այսօր ժամը 04:30-ից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանվել են ներքաղաքային բոլոր ճանապարհները, որն ամբողջությամբ ավարտել են ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նմանօրինակ միջոցառումները մայրաքաղաքում հետայսու կրելու են շարունակական բնույթ:

 

  • Կիսվել: