հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ստեփանակերտի քաղաքապետը չի կարող երեկոյան  դուրս գալ տնից, շփվել քաղաքապետարանի աշխատակիցների հետ. Մելիքյան

Ստեփանակերտի քաղաքապետը չի կարող երեկոյան դուրս գալ տնից, շփվել քաղաքապետարանի աշխատակիցների հետ. Մելիքյան

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը։

Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը։ Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լքել իր բնակության վայրը, արգելվել է որևէ շփում ունենալ Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ,  1,700 մարդկանց մասին է խոսքը, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել»,-հյտնել է նալ։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

  • Կիսվել: