չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը շահագրգիռ անձանց հրավիրում է քննարկման թափառող շների դեմ պայքարի խնդրի շուրջ

Ստեփանակերտի քաղաքապետարանը շահագրգիռ անձանց հրավիրում է քննարկման թափառող շների դեմ պայքարի խնդրի շուրջ

Վերջին օրերին հանրության շրջանում քննարկումների տեղիք է տվել քաղաքում թափառող շների դեմ պայքարի թեման:

Այս մասին նշված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայտնում ենք այդ երևույթին հակադարձող մեր համաքաղաքացիներին, որ հատկապես պատերազմից հետո բազմիցս ահազանգեր ենք ստացել Ստեփանակերտի տարբեր հատվածների բնակիչներից առ այն, որ այս կամ այն բանուկ վայրերում թափառում են շներ, որոնք վտանգ են ներկայացնում բնակչության համար: Հասկանում ենք նաև մեր կենդանասեր ընկերների մտահոգությունները: Քաղաքային իշխանությունները բաց են խնդրո առարկայի շուրջ կառուցողական քննարկումների համար և բոլոր շահագրգիռ ու խնդրի կարգավորմանը նպաստելուն պատրաստ քաղաքացիներին սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ին հրավիրում ենք քաղաքապետի հետ հանդիպման»-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: