շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի հայրենակիցներ, վերջերս համացանցում լայն հնչեղություն է ստացել Ազատամարտիկներ փողոցի նախկին գյուղատնտեսական քոլեջի ապամոնտաժման ծրագիրը:

Թյուրընկալումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով պարզաբանում ենք՝ դեռևս մինչև 2020թ-ի աշունը, մասնագետ-փորձագետների գնահատմամբ, շենքը գտնվում էր վթարային վիճակում:

Առաջադրանքի համաձայն վթարային շենքը պետք էր ապամոնտաժել և և նրա տեղում կառուցել պուրակ, բայց դրա վերաբերյալ որևէ ծրագիր չէր քննարկվել ու ընդունվել:

Հետպատերազմյան շրջանում առաջադրանքը խմբագրվել է՝ ապամոնտաժվում է վթարային շենքը և հարթեցվում տեղանքը:

Տարածքի հետագա պլանների կամ այլ նախագծի քննարկման արդյունքում հանրությանը անպայման կտեղեկացնենք»:

  • Կիսվել: