չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
 
՛՛Ի գիտություն Ստեփանակերտում գույքահարկ և հողի հարկ վճարողների, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ 
 
ֆիզիկական անձանց 2020 թվականի գույքահարկի և հողի հարկի վճարման ժամկետները երկարաձգվել են մինչև ս.թ փետրվարի 20-ը,
 
կազմակերպությունների համար գույքահարկի՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի հաշվարկ–հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները հունվարի 20-ից տեղափոխվել են փետրվարի 20-ը,
 
2020 թվականի գույքահարկի և հողի հարկի համար վճարված տույժերը կհաշվանցվեն ապառքներին կամ 2021 թվականի համար հաշվարկված պարտավորություններին:
Հարցերի համար դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել ☎️047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով՛՛:
 
 

  • Կիսվել: