հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը` աղմկահարույց հուշարձանի մասին

Ստեփանակերտի քաղաքապետարանը` աղմկահարույց հուշարձանի մասին

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Ի գիտություն. հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը այն ապամոնտաժել է:

Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին» :

 

  • Կիսվել: