ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի քաղաքային առաջնություն

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի քաղաքային առաջնություն

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի քաղաքային առաջնություն՝ 2005-2008թթ.-ին ծնված պատանիների միջև:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից և հավելում՝ առաջնությունը նվիրված էր Մայիսի 9-ին:

Երկօրյա մրցապայքարից հետո 75 մասնակիցներ ունեցած առաջնության արդյունքներն ամփոփվեցին մայիսի 1-ին: 48 պատանիներ 13 քաշային կարգերում դարձել են մրցանակակիրներ: Նրանք քաղաքային իշխանության կողմից խրախուսվել են պատվոգրերով ու դրամական պարգևներով:

 

  • Կիսվել: