երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բարեկարգվել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բարեկարգվել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին օրերին բարեկարգ տեսք են ստացել քաղաքի տարբեր հատվածների փողոցներ:

Այս մասին տեղեկացրել են Ստեփանակերտի քաղաքապետարանից մանրամասնելով, որ մաքրվել և խճապատվել է նախկին Գյուղատնտեսական քոլեջի տարածքը, որն արդեն կարող է նաև որպես ավտոկայանատեղի ծառայել ՆԳՆ և շրջակայքում գտնվող մյուս մեքենաների համար՝ դրանով իսկ թեթևացնելով Դավիթ-Բեկ փողոցի ծանրաբեռնվածությունը:

Խճապատվել և մեքենաների համար անցանելի են դարձել Պարսեղով փողոց - Կամոյի նրբանցք խաչմերուկից մինչև «Նադեժդա» հանդիսությունների սրահ հատվածը: Բարեկարգվել են ծայրամասային Կրկժան թաղամասի բոլոր ճանապարհները՝ ցրտաշունչ եղանակներին ընդառաջ լուծելով տեղի բնակիչների ճանապարհային խնդիրը: Քաղաքապետարանից նշել են, որ մայրաքաղաքում տարաբնույթ բարեկարգման աշխատանքները շարունակական են լինելու:

 

 

  • Կիսվել: