երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում. փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում. փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Նշված գործով նախաքննությունը կարող է տևել առավելագույնը մինչև 2025 թվականի հունվար ամիսը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

՛՛Ստեփանակերտի քաղաքապետի կալանքն ու տնային կալանքը վերադաս ատյանների կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, ինչի հիման վրա նա ազատ է արձակվել։ Ներկայումս Դավիթ Սարգսյանը գտնվում է վարչական հսկողության ներքո՝ խիստ սահմանափակումներով, որի դեմ ներկայացված բողոքները մերժվել են անգամ վճռաբեկ դատարանի կողմից։ Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: