Ստեփանակերտի պատկերասրահում ցուցադրվում են Կողբի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները
Ստեփանակերտի պատկերասրահում ցուցադրվում են Տավուշի մարզի Կողբի գեղարվեստի դպրոցի նկարչական սիմպոզիումի մասնակիցների աշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը:
«Մեր հրավերով Պատկերասրահում ցուցադրվում են Կողբի գեղարվեստի դպրոցի նկարչական սիմպոզիումի մասնակիցներից 11 նկարիչների շուրջ 70 աշխատանքներ: Դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում կիրառական արվեստին և եռաչափ մոդելավորմանը վերաբերող մասնագիտությունների զարգացմանը։ Յուրաքանչյուր տարի ամռանը Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է սիմպոզիում, որին մասնակցում են դպրոցի ուսուցիչները, ուսանողները, ինչպես նաև նկարիչներ Հայաատանի տարբեր համայնքներից, արտերկրից, 2021 թ.-ին՝ նաև Արցախից։ Սիմպոզիումի նպատակն է արվեստասեր մարդկանց համախմբել արվեստի, բնության պահպանման, հայրենասիրության գաղափարների շուրջ»,- նշել է պատկերասրահի տնօրենը։