հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտի օդանավակայանի տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են

Ստեփանակերտի օդանավակայանի տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով: Այս մասին հայտնում են Արցախի ՏԿԵ նախարարությունից։

Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:

  • Կիսվել: