հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտի ներքաղաքային համար 14 ավտոբուսային երթուղին փոփոխության կենթարկվի

Ստեփանակերտի ներքաղաքային համար 14 ավտոբուսային երթուղին փոփոխության կենթարկվի

Սեպտեմբերի 1-ից փոփոխության կենթարկվի մայրաքաղաքի ներքաղաքային կանոնավոր հ. 14 ավտոբուսային երթուղին:

Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից մանրամասնելով, որ երթուղու փոփոխության համաձայն ՝ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի ներքաղաքային կանոնավոր հ. 14 ավտոբուսային երթուղին, համաձայն որի՝ մեկ ավտոբուսով ուղևորափոխադրում կկազմակերպվի հետևյալ ուղղությամբ՝ հ. 9 դպրոց - Մ.Շահինյան նրբանցք - Ամիրյան փողոց - Գ.Նժդեհի փողոց- Մարտունի փողոց- Անդրանիկի փողոց- Վ.Սարգսյան փողոց- Ս.Դավթի - Վ.Մամիկոնյան փողոցների խաչմերուկ - Ազատամարտիկների փողոց- Ադմ. Իսակովի փողոց- հ. 10 դպրոց - Ալ.Հեքիմյան փողոց - Մ.Մաշտոցի փողոց - Հաղթանակի հրապարակ (հետադարձը՝ նույն ուղղությամբ):

  • Կիսվել: