երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում հանդիպում է տեղի ունեցել. անդրադարձ

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում հանդիպում է տեղի ունեցել. անդրադարձ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել են Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» և տեղում հանդիպել բուժաշխատողների հետ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումը նախաձեռնել էին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բուժաշխատողները, ովքեր դիմել են կառավարությանը` թեստավորման գործընթացի նկատմամբ արտահայտելով իրենց դժգոհությունը։ Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու հարցը և գտնելու արդյունավետ լուծում։

ԱՀ Պետնախարարի խոսքով՝ երկրում տիրում է կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ոչ սովորական իրավիճակ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ակնհայտ է, որ և՛ պետական, և՛ առողջապահական համակարգերը պետք է լինեն լոկոմոտիվը այս համավարակի հաղթահարման հարցում։ Այսինքն պետք է կանխարգելենք մահերը, մարդկանց առողջության խեղման դեպքերը» - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Ա. Բեգլարյանը։

Խոսելով հակահամաճարակային կանոնների պահպանման մասին՝ ԱՀ Առողջապահության նախարարն ընդգծել է այն հանգամանքը, որ ծննդատան բուժաշխատողների մեծամասնությունը նույնիսկ բուժհաստատությունում դիմակ չի կրում։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին անդրադարձել է մարդկանց իրավունքներին` կորոնավիրուսային իրավիճակից ելնելով։ Նա տեղեկացրել է, որ, ԱՀ Սահմանադրությամբ և Միջազգային կոնվենցիայով, մարդու իրավունքը ենթակա է սահմանափակման, եթե հարցը վերաբերում է հանրային առողջությանն ու անվտանգությանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի հետ կապված մի շարք հարցեր։ ԱՀ պետնախարարը և Առողջապահության նախարարը լսել են բժիշկների առաջարկությունները և պատասխանել նրանց հարցերին։

  • Կիսվել: