չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ստեփանակերտի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է սպասվում

Ստեփանակերտի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է սպասվում

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ են սպասվում:

Այս մասին տեղեկացրեցին «Արցախէներգո» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ կհոսանքազրկվեն Ստեփանակերտ քաղաքի ներքոնշյալ հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները.
 
Հեքիմյան 2, 2ա, 2բ, 4, 4ա, 4բ, 6, 8, 8ա, Մաշտոցի 7, 11, 13, 16, 17, 19, 76, 76ա,77, Տ.Մեծի 6, 8, 10,12,14,16,Իվանյան 2, 6, 10, 12, 12ա, 14, 21, 23, 32, Մ.Մկրտչյան 1,8,10,14,20,21,34, 36-րդ և 38-րդ թաղամասերի սեփական տներն ու հիմնարկ ձեռնարկությունները: ԱՀ Հարկային պետական ծառայության, Արցախի պետական համալսարանի թիվ 2 մասնաշենքը, «Ստեփ. թիվ 1 պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը, «Արարատ բանկ»-ի Ստեփանակերտ մ/ճյուղ ԲԲԸ, «Մարգարիտ» ԱԿ-ները:

  • Կիսվել: