երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ստեփանակերտի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է սպասվում

Ստեփանակերտի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է սպասվում

Մայիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00֊ն, ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները։

Այս մասին <<Արցախպրես>>֊ին տեղեկացնում են < Արցախէնորգո>> փակ բաժնետիրական ընկերությունից։
 
Աղբյուրը մանրամասնում է՝ մասնավորապես, կհոսանքազրկվեն Կ.Դանիելյան 3-17, Մ.Սպարապետի 12-32, Մամիկոնյան 17ա, 27ա,29, 29ա, 36, 39, 43-62, Շիրվանզադեի, Ս.Աբրահամյան, Ս.Դավթի 1, 3, 5, 6, 7, 9,10, 12,18, 20, 22, Ս.Կասպարովի 2-29, Գ.Նժդեհի 84-113, Հ.Պաղոսյան 1-10, Հակոբյան 31-56, Վ.Սարգսյան 22, 24, 25, 26, 38, Փետրվարի 20 հասցեների բնակիչ֊բաժանորդները, ԱՀ Արդարադատության նախարարության նոտարական գրասենյակի, Զոհված ազատամարտիկների հարազատների միության աշխատակազմի շենքերը, <<Կոնվերսբանկ>>֊ի <<Ստեփանակերտ>>, մասնաճյուղը, <<Միջազգային բիզնես կենտրոն>>֊ի <<Յագուար>> մասնաճյուղը, կենտրոնական շուկան, <<Ռոսիա>>, <<Սասուն գրուպ>>, <<Մեսրոպ Մաշտոց>> համալսարան ՍՊԸ-ները, <<Աշոտ Գաբրիելյան>> ԱՁ֊ն։

  • Կիսվել: