շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտի մի շարք փողոցներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Ստեփանակերտի մի շարք փողոցներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Փետրվարի 3-ին` ժամը 14:00-ից մինչեւ 18:00-ն, ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հետագայում վթարներից խուսափելու համար կանջատվի 35/10 «Ստեփանակերտ » 10 կՎ «13-րդ քաղաքային» օդային գիծը. կհոսանքազրվեն հետեւյալ հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները.

Առաքելյան 1փակ.1,2 փակ 2ա-20,25, Թումանյան 4, 5, 7, 17, 84, Տ.Մեծի 12ա-42ա սեփական տները, Նոր Արեշ 60-62, ՌՀԿ սեփական տները, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության շենքը, «Ստեփանակերտի պրոտեզաօրթոպետիկական կենտրոն», «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ները, «Արցախգազ», «ԱՐ ՏՈԲԱԿՈ», «Էռմի», «Ստեփանակերտի արտադրական կոմբինատ», «Ջրմուղ կոյուղի» թիվ 2 քաղ. պոմպակայան , «Արցախանտառ» , «Ագրոսերվիս» ՓԲԸ-ները, «Կառավայ», «Էլիտ գրուպ», «Հայր և որդի Գասպարյաններ», «Եվրոստրոյ» ՍՊԸ-ները:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲԸ-ից։ Ընկերությունը պատճառված անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։

  • Կիսվել: